Լիոնել Մեսսին կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբն առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Diario Sport-ը։

Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Արգենտինացին տարեկան կստանա 50 միլիոն եվրո։

Ամերիկյան ակումբի առաջարկը լավագույնը չէ, որ ստացել է Մեսսին։ Սաուդյան «Ալ-Հիլալը» պատրաստ է հարձակվողին վճարել 1,2 միլիարդ եվրո 2 մրցաշրջանի համար։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։