«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան Եվրոպա Լիգայի եզրափակչում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (1:1, 1:4՝ 11 մետրանոց) դիմել է երկրպագուներին։
«Հպարտ ենք մեզնով և ձեզնով՝ բոլոր երկրպագուներին, ովքեր երկրպագում էին մեզ Բուդապեշտում, տնից և նաև «Օլիմպիկո» մարզադաշտից: Անկախ արդյունքից՝ մենք ամեն ինչ տվեցինք։
Այս թիմում խաղալը պարզապես սպորտ կամ աշխատանք չէ, այլ պատիվ: Այս ճամփորդության ընթացքում մենք միասին ուրախացանք, նաև լաց եղանք, չարչարվեցինք»,- գրել է Դիբալան սոցցանցում։