«Արսենալը» և «Բարսելոնան» կպայքարեն Ժոաու Կանսելուի համար

«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուի ծառայություններով, ով մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում», հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են առաջ անցնել «Բարսելոնայից» ֆուտբոլիստի համար պայքարում:

Կատալոնական թիմը կարող է միայն ֆուտբոլիստ վարձակալել, «Արսենալը» պատրաստ է լիարժեք տրանսֆերի։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պորտուգալացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 60 միլիոն եվրո։