Հայտնի է, թե որտեղ իր կարիերան կշարունակի Դեկլան Ռայսը

«Արսենալը» հաղթել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի գործարքը, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Պրեմիեր Լիգայում և մտադիր չէ տեղափոխվել «Բավարիա»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հեռախոսազրույց է ունեցել կիսապաշտպանի հետ և հետաքրքրություն հայտնել նրա՝ «Բավարիա» տեղափոխվելու վերաբերյալ։

24-ամյա անգլիացին «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 80 մլն եվրո։