«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է պաշտպան Ժորդի Ալբայի թիմից հեռանալու մասին։
«Դուք միշտ հանդես եք եկել ամենաբարձր մակարդակով և շատ գավաթներ եք նվաճել: Գիտեմ, որ վերջին մրցաշրջանները հեշտ չեն եղել, բայց ինձ դուր եկավ քո խաղը։ Շնորհավորում եմ յուրահատուկ կարիերայի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ «Բարսելոնայի» կազմում Ալբան 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը և 2014/15 մրցաշրջանում դարձել Չեմպիոնների Լիգայի հաղթող։