Forbes. Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը»։ Forbes-ը ակումբի արժեքը գնահատում է 6,07 միլիարդ դոլար։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդը» (6 մլրդ դոլար): Երրորդ տեղում «Բարսելոնան» է՝ 5,51 մլրդ դոլար, չորրորդը՝ «Լիվերպուլը»՝ 5,29 մլրդ դոլար, իսկ հինգերորդը՝ «Մանչեսթեր Սիթին»՝ 4,99 մլրդ դոլար։

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թոփ-10-ում են նաև «Բավարիան» (4,86 միլիարդ դոլար), ՊՍԺ-ն (4,21 միլիարդ դոլար), «Չելսին» (3,1 միլիարդ դոլար), «Թոթենհեմը» (2, 8 միլիարդ դոլար) և «Արսենալը» (2,26 միլիարդ դոլար):