«Բարսելոնայի» կիսապաշտպանը ցանկանում է լքել թիմը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է լրագրող Խավի Միգելը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը գիտակցում է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել իրեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և ցանկանում են վերադառնալ Ա Սերիա։ Նախկինում Կեսսին հանդես է եկել Իտալիայի առաջնությունում՝ «Միլանում», «Ատալանտայում» և «Չեզենայում»։

26-ամյա կոտդիվուարցին կատալոնացիներին միացել է 2022 թվականի ամռանը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։