Դևիդ Բեքհեմ. «Երբեմն ֆուտբոլում մենք պետք է ամենադժվար որոշումները կայացնենք»

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է Ֆիլ Նևիլի հեռանալը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Երբ մենք նշանակեցինք Ֆիլին, գիտեինք, որ նա ակումբին կտա այն ամենը, ինչ կարող է: Եվ ես տեսել եմ, որ նա աշխատում է աներևակայելի քրտնաջան և իրական հավատարմությամբ այն հավակնություններին, որոնք մենք դրել ենք ակումբի համար:

Նա և իր ընտանիքը սիրում էին Մայամիին, և նա նվիրված է քաղաքին և մեր երկրպագուներին հաջողություն բերելուն: Ֆիլն իր առաջնորդական և մարզչական հմտություններով իսկական ներդրում է ունեցել մեր ակումբի մշակույթի մեջ։

Երբեմն ֆուտբոլում մենք պետք է ամենադժվար որոշումներ կայացնենք, և, ցավոք, զգում ենք, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու: Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Ֆիլին՝ իր քրտնաջան աշխատանքի, մեր ակումբի հանդեպ ունեցած կրքի և որպես մարդ ազնվության համար»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։