Դենիս Զաքարիան հաստատել է, որ կլքի «Չելսին»

Շվեյցարացի ֆուտբոլիստ Դենիս Զաքարիան հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Չելսիից»:

«Դա դժվար ժամանակաշրջան էր, բայց դուք, տղաներ, միշտ իմ թիկունքին էիք: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ: Եկեք կենտրոնանանք հրաշալի հիշողությունների վրա»,- գրել է Զաքարիան սոցցանցում։

Շվեյցարացի ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել «Յուվենտուսից» վարձավճարով 2022 թվականի սեպտեմբերին: Լոնդոնցիներն իրավունք ունեին գնելու ֆուտբոլիստին 28+5 միլիոն եվրոյով։