Խավիեր Տեբասը խոսել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Սևիլիայի» տարած հաղթանակի մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Սևիլիայի» տարած հաղթանակի մասին:

««Սևիլիան» մոտ էր Իսպանիայի առաջնությունից դուրս մնալուն, սակայն այս թիմը հաղթում է երկրորդ կարևորագույն եվրոպական մրցաշարում։ Սա միայն ապացուցում է, թե որքան մեծ է մրցակցությունը մեր մրցաշարում, դա երևում է վաստակած միավորներից։

Մենք տեսնում ենք, թե «Բարսելոնայի» համար որքան դժվար է խաղալ վերջին հանդիպումներում, մենք լարված իրավիճակ ունենք աղյուսակի բոլոր հարթություններում։ Շատերն են խոսում Պրեմիեր Լիգայի մասին, բայց ինչպես հիշում եմ, «Մանչեսթեր Սիթին» հանգիստ հաղթեց վերջին երկու հանդիպումներում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։