Յուրի Տիլեմանսը հայտարարել է «Լեսթերը» լքելու մասին

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հայտարարել է անգլիական ակումբից հեռանալու մասին։

«Հարգելի «Լեսթերի» երկրպագուներ, չորս յուրահատուկ տարիներից հետո ես հրաժեշտ եմ տալիս այս անհավանական ակումբին»,- գրել է կիսապաշտպանը սոցցանցում։

Ֆուտբոլիստը «Լեսթերում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, որից հետո նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։