Մատեո Կովաչիչը կարող է տեղափոխվել մանչեսթրյան գրանդ

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա խորվաթ կիսապաշտպանը գործնականում համաձայնեցրել է «քաղաքայինների» հետ պայմանագրի կետերը։

Այս մրցաշրջանում Կովաչիչը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։