Մեյսոն Մաունթը հնարավոր է հեռանա Լոնդոնի «Չելսիից»

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա համաձայնեցնել 24-ամյա անգլիացու տրանսֆերը։

Ավելի վաղ The Guardian-ի լրագրող Ջեյկոբ Սթայնբերգը հայտնել էր, որ կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ «Չելսիից»՝ չնայած Մաուրիսիո Պոչետինոյի՝ ակումբ ժամանելուն։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Մաունթը «Չելսիի» սան է: 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։