Անգլիական գրանդը ցանկանում է գնել Ալֆոնսո Դեյվիսին

«Մանչեսթեր Սիթին» հույս ունի գնել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է մոտ օրերս պայմանագիր կնքել Դևիսի հետ, թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեծ հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։ 2022/2023 մրցաշրջանում պաշտպանը 38 հանդիպում է անցկացրել, որոնցում խփել է երեք գոլ և ութ գոլային փոխանցում կատարել։