Լուկա Մոդրիչը ցանկանում է լքել Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է հեռանալ թիմից, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբը Մոդրիչին առաջարկել է երեք տարվա պայմանագիր, որի դիմաց նա կարող է ստանալ 120 մլն եվրո։

Այդ կապակցությամբ նա մադրիդցիների ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է ամռանը հեռանալ թիմից։

Այս մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։