Թոնի Ադամսը կոչ է արել պաշտոնանկ անել Միկել Արտետային

«Արսենալի» նախկին ավագ Թոնի Ադամսը կարծում է, որ «զինագործները» պետք է մտածեն մարզիչ Միկել Արտետայի պաշտոնանկության մասին:

«Ակնհայտ է, որ «Արսենալի» համար դժվար է մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հաջորդ մրցաշրջանում նրանք չեն կարողանա կռիվ պարտադրել «քաղաքայիններին»:

Թերեւս Արտետայի օրոք թիմը հասավ իր խաղամակարդակի գագաթնակետին: Ես հենց հիմա կոչ չեմ անում նրան հեռացնել աշխատանքից, բայց հետագայում, կարծում եմ, նման որոշում կկայացվի։ Եվ դա կարող է շահավետ լինել»,- ասել է Ադամսը: