Հարի Քեյնը «Բավարիա» տեղափոխվելու հետ կապված որոշում է կայացրել

«Թոթենհեմի» հարձակվող և ավագ Հարի Քեյնը որոշել է կարիերան չշարունակել «Բավարիայում», հայտնում է Bild-ը։

Մյունխենյան ակումբը ակնկալում էր, որ Քեյնին անվճար ձեռք կբերի 2024 թվականի ամռանը, երբ ավարտվում է հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ, սակայն անձամբ ֆուտբոլիստը, այլ ծրագրեր ունի։

Նշվում է, որ Քեյնը պատրաստվում է տեղափոխվել միայն «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։