Ալեքսիս Մակ Ալիսթերը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն

«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերը մոտ է «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Նշվում է, որ բանակցությունները վերջնական փուլում են։ Կողմերը պայմանագիր կկնքեն մինչև 2028 թվականը երկարաձգման հնարավորությամբ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Մերսիսայդցիները 60 միլիոն եվրոյով կգնեն արգենտինացի կիսապաշտպանին։