«Թոթենհեմի» հարձակվող և ավագ Հարի Քեյնը որոշել է կարիերան չշարունակել «Բավարիայում», հայտնում է Bild-ը։
Մյունխենյան ակումբը ակնկալում էր, որ Քեյնին անվճար ձեռք կբերի 2024 թվականի ամռանը, երբ ավարտվում է հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ, սակայն անձամբ ֆուտբոլիստը, այլ ծրագրեր ունի։
Նշվում է, որ Քեյնը պատրաստվում է տեղափոխվել միայն «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։