«Միլանի» դարպասապահը կլքի թիմը

«Միլանի» դարպասապահ Չիպրիան Տատերուշանուն մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

37-ամյա ռումինացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Կալյարին»։

«Միլանը» «Լիոնից» գնել է ֆուտբոլիստին 2020 թվականի սեպտեմբերին։ Այս մրցաշրջանում դարպասապահը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 23 հանդիպում, որոնցից 7-ում ոչ մի գնդակ բաց չի թողել։