ESPN-ը հրապարակել է 2022/23 մրցաշրջանի Գերմանիայի առաջնության խորհրդանշական կազմը

Հայտնի է դարձել ESPN-ի վարկածով Գերմանիայի առաջնության վերջին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների թիմը, որտեղ ամենից շատ՝ երեք ներկայացուցիչ ունի Դորտմունդի «Բորուսիան», իսկ ահա Մյունխենի «Բավարիան», «Լայպցիգն» ու Լևերկուզենի «Բայերը» ներկայացված են 2-ական ֆուտբոլիստով:

Ամբողջական կազմը ըստ ESPN-ի։

Դարպասապահ՝ Ֆրեդերիկ Ռենով («Յունիոն Բեռլին»)

Պաշտպաններ՝ Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»), Վիլի Օրբան («Լայպցիգ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»)

Կիսապաշտպաններ՝ Մուսա Դիաբի («Բայեր»), Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Սերժ Գնաբրի («Բավարիա»)

Հարձակվողներ՝ Քրիստոֆեր Նկունկու («Լայպցիգ»), Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»)

Նշենք, որ 2022/2023 մրցաշրջանում Գերմանիայի չեմպիոն դարձավ Մյունխենի «Բավարիան»՝ ընդորում 11-րդ անգամ անընդմեջ։