Ռուբեն Լոֆտուս-Չիկը մոտ է իտալական գրանդին միանալուն

Կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը մոտ է «Չելսիից» «Միլան» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիներն» արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները 27-ամյա ֆուտբոլիստի հետ։

Այժմ «Միլանը» կփորձի որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ «Չելսիի» հետ։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է վաճառել Ռուբեն Լոֆտուս-Չիկին ավելի քան 20 միլիոն եվրոյով:

Ռուբեն Լոֆտուս-Չիկը «Չելսիի» սան է: Մինչ այժմ նա ելույթ չի ունեցել հայրենի Անգլիայից դուրս։ 2022/2023 մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը անցկացրել է 33 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։