«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը դժգոհ է

Լուրեր են պտտվում, որ կիսապաշտպան Ֆրեդ Սանթոսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

30-ամյա բրազիլացին հետաքրքրում է «Ֆուլհեմին», «Էվերթոնին» և «Վուլվերհեմփթոնին» հետ: Ֆրեդը, դժգոհ է «Օլդ Թրաֆորդում» ստացած խաղաժամանակից։

«Կարծում եմ, որ լավ եմ խաղում, կցանկանայի ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Ես փորձեցի անել այն, ինչ ինձանից ակնկալվում էր, ու օգնել թիմին հաջողության հասնել»,- ասել է Ֆրեդը:

2022/2023 մրցաշրջանում Ֆրեդը 55 հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է 2187 րոպե (միջինը 39,4 րոպե)։