«Արսենալը» որոշում է կայացրել Մարտին Էդեգորի ապագայի հետ կապված

«Արսենալը» չի ցանկանում իր կիսապաշտպան Մարտին Էդեգորին վաճառել «Պարի Սեն Ժերմենին», հայտնում է The Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը վճռականորեն որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չվաճառել իրենց առաջատարներին։

24-ամյա նորվեգացին «Արսենալում» է հանդես գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։

2022/23 մրցաշրջանում Էդեգորը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո։