«Բավարիայի» նախկին նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն կվերադառնա մյունխենյան ակումբ, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն, 67-ամյա մարզական ֆունկցիոները կմիանա ակումբի դիտորդական խորհրդին և կօգնի թիմի կազմավորման և տրանսֆերների հարցում:
Ռումենիգեն «Բավարիայի» նախագահն է եղել 2002-2021 թվականներին։ Նրան փոխարինել է Օլիվեր Կանը, ով հեռացվել է անցյալ շաբաթ։ «Բավարիան» հեռացավ նաև մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչից։