Հայտնի է, Գերմանիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Գերմանիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։

Նախորդ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Բորուսիան» մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում՝ վերջին տուրում «Մայնցի» դեմ ոչ-ոքի խաղալուց հետո (2-2)։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաջորդ շաբաթ անգլիացին պաշտոնապես կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։