Մարկուս Թյուրամը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Միլանը» հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:

25-ամյա հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Portal Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: