Կառլո Անչելոտտին ցանկանում է «Ռեալում» տեսնել Հարի Քեյնին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կատարյալ հարմար թեկնածում է իր թիմի համար, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դեռևս չի կողմնորոշվել ամռանը թանկարժեք հարձակվողին ձեռք բերելու հարցում: Եթե ​​ակումբը, այնուամենայնիվ, միջոցներ հատկացնի, ապա Անչելոտտին 29-ամյա անգլիացուն համարում է մադրիդցիներին հասանելի լավագույն թեկնածուն։

Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 90 միլիոն եվրո։ Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։