Ամիր Ռահմանին նոր պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ

«Նապոլին» հայտարարել է թիմի պաշտպան Ամիր Ռահմանիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Կոսովոյի հավաքականի 29-ամյա ավագը պայմանագիր է կնքել թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։

Ռահմանին «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում 27 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։