«Նապոլին» հայտարարել է թիմի պաշտպան Ամիր Ռահմանիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Կոսովոյի հավաքականի 29-ամյա ավագը պայմանագիր է կնքել թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Ռահմանին «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում 27 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։