Թուրինի «Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի ներկայիս մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելու համար։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը ակումբը դիտարկում է երկու մասնագետի թեկնածություն:
Առաջին հավակնորդը «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան է, իսկ երկրորդը՝ «Մարսելի» ներկայիս ղեկավար Իգոր Տյուդորը։
Ալեգրին թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձել է 2021 թվականի մայիսին։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Այս մրցաշրջանում «Յուվենտուսը» 7-րդն է Սերիա Ա-ում: