Ադրիեն Ռաբիոյի գործակալը պայմաններ է առաջադրել պոտենցյալ գնորդներին

Վերոնիկա Ռաբյոն՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մայրն ու գործակալը, ցանկանում է, որ իր որդին նոր ակումբում տարեկան 10 միլիոն եվրո վաստակի։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, կհեռանա «ծեր սինյորայից» ազատ գործակալի կարգավիճակով:

Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», որի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արդեն աշխատել էր ֆրանսիացու հետ, երբ  գլխավորում էր ՊՍԺ-ն։ Նշենք, որ եթե Ռաբիոն ստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ, ապա կդառնա «Բավարիայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։