Աշրաֆ Հակիմին ցանկանում է լքել ՊՍԺ-ն

Մարոկկոյի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։

Ըստ Goal.com-ի լրագրողների, աֆրիկացի ֆուտբոլիստը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» վերադառնալով: Նա «արքայական» ակումբի ակադեմիայի սան է։

Հակիմին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2021 թվականի հուլիսից։ Աշրաֆի ներկայիս աշխատանքային պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մարոկկացին մասնակցել է 27 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։