Մադրիդի «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները կհանդիպեն

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ վերջնական բանակցություններ կսկսի Դորտմունդի «Բորուսիայի» հետ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» 100 միլիոն եվրո  կառաջարկի Անգլիայի հավաքականի աստղի տրանսֆերի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մոտ է ֆուտբոլիստի հետ վերջնական համաձայնության գալուն։

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է 140 միլիոն եվրո ստանալ իր աստղի վաճառքից, Մադրիդի «Ռեալը» փորձում է գինը իջեցնել 100-120 միլիոն եվրոյի։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։