«Էսպանյոլը» խնդրել է չեղարկել «Ատլետիկոյի» հետ կայացած հանդիպման արդյունքը

«Էսպանյոլը» պաշտոնական հայտարարություն է տարածել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Ատլետիկոյի» (3:3) հետ ոչ-ոքիի վերաբերյալ:

«Ատլետիկոյի» հետ կայացած խաղի ավարտից հետո «Էսպանյոլը» մրցավարների տեխնիկական կոմիտեից պաշտոնապես խնդրել է տեսանյութ կամ ֆոտոապացույց, որը կհաստատի մադրիդյան թիմի երկրորդ գոլի վավերականությունը, որը գնահատվել է VAR-ի մրցավարների կողմից: Հիշեցնենք, որ ինչպես սահմանված է ներքին կանոնակարգով, որոշումը փոխելու համար պետք է լինեն անհերքելի ապացույցներ։

«Այսօր կեսօրին մենք ստացանք VAR նախագծի պատասխանատու անձի պատասխանը, որում նա մեզ տեղեկացնում է, որ գործող կանոնների համաձայն նրանք չեն կարող մեզ տրամադրել նկարներ, կամ տեսանյութեր մրցավարների որոշումների վերաբերյալ: Մենք պնդում ենք, որ մեր իրավունքները ոտնահարված են և խնդրում ենք համաձայնություն ձեռք բերել «Ատլետիկոյի» հետ կայացած հանդիպման արդյունքը չեղարկելու վերաբերյալ»,- նշված է «Էսպանյոլի» տարածած հաղորդագրության մեջ։