Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու երկրպագուներն աջակցել են Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Վալենսիայի» երկրպագուների ռասիստական ​​վիրավորանքներից հետո աջակցել են թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» (2:1) հետ խաղից առաջ «Սանտյագո Բեռնաբեուի» տրիբունաներում մադրիդցիները կախել են պաստառ՝ «Մենք բոլորս Վինիսիուս ենք» գրությամբ, ինչպես նաև «Ռեալի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել բրազիլացու մարզաշապիկով։։