Արթուր Եդիգարյան․ ««Փյունիկն» ամեն ինչ կանի՝ չեմպիոն դառնալու համար, բայց․․․»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, 35-ամյա Արթուր Եդիգարյանի հետ։

– Պարոն Եդիգարյան, երկար տարիներ «Փյունիկում» եք հանդես եկել։ Կարճ հատված նաև «Ուրարտուում»։ Ձեր նախկին թիմերը չեմպիոնության համար են պայքարում։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Կարծում եմ,  որ լավ խաղ է սպասվում։ «Փյունիկը» ունի լավ մարզչական կազմ և լավ ֆուտբոլիստներով համալրված կոլեկտիվ։

– Հունիսի 2-ին չեմպիոնական հանդիպում է սպասվում։ Ո՞վ կհաղթի այդ խաղում։
– «Փյունիկն» ամեն ինչ կանի՝ չեմպիոն դառնալու համար, բայց «Ուրարտուն» արժանի մրցակից է նույնպես։ Երկու լավ թիմեր։ Երկու թիմերն էլ տակտիկապես գրագետ ֆուտբոլ են խաղում։

– Ինչի՞ շնորհիվ «Փյունիկը» կամ «Ուրարտուն» կարող են չեմպիոն դառնալ։
– Թիմերը կարող են չեմպիոնի կոչումը նվաճել միայն աշխատանքի ու թիմային միասնականության շնորհիվ։

– Սպասե՞նք Ձեզ մոտ ապագայում որևէ հայկական կամ արտասահմանյան թիմի մարզչի ղեկին։
– Աստված առաջ։ Աշխատում եմ, որ կրթեմ մեր ապագա ֆուտբոլիստներին, որպեսզի առաջ շարժվեն ու զարգանան։