ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի շահերը ներկայացնող գործակալ Ռաֆայել Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Իտալացին միշտ մտածում է հայրենիք վերադառնալու մասին, ուստի չեմ կարող բացառել, որ Վերատտին կրկին կխաղա Ա Սերիայում:
Կհեռանա՞ նա ՊՍԺ-ից ամռանը: Նախ թիմը պետք է ավարտի մրցաշրջանը, իսկ հետո կբանակցենք»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում calciomercato-ն։
Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Վերատտիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Portal Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։