Յան Զոմմերը կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից, հայտնում է kicker-ը։

Աղբյուրի համաձայն՝ Զոմմերը չի ցանկանում մնալ «Բավարիայում» վնասվածքից հետո Մանուել Նոյերի մոտալուտ վերադարձի պատճառով:

34-ամյա շվեյցարացու տրանսֆերը հավակնում են գնել «Մոնակոն», «Վալենսիան», «Լեսթերը» և «Վիլյառեալը»:

Զոմմերը միացավ «Բավարիային» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Մյունխենցիների կազմում նա անցկացրել է 24 հանդիպում, որոնցում բաց է թողել 30 գոլ։