«Բարսելոնան» Սերխիո Բուսկետսին փոխարինելու յոթ թեկնածու ունի

Ամառային տրանսֆերային շուկայում «Բարսելոնայի» նպատակներից մեկը կիսապաշտպանի ձեռքբերումն է, ով կփոխարինի Սերխիո Բուսկետսին:

Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ կատալոնական ակումբը կազմել է յոթ թեկնածուներից բաղկացած ցուցակ։ Այս ցուցակում ներառվում են հետևյալ ֆուտբոլիստները.

Մարտին Սուբիմենդի («Ռեալ Սոսյեդադ»), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Արթուր Վերմիրեն (Անտվերպեն), Ռուբեն Նևեշ («Վուլվերհեմփթոն Վուլվզ»), Սոֆիան Ամրաբատ («Ֆիորենտինա»), Նգոլո Կանտե («Չելսի») և Օրիոլ Ռոմեու («Ժիրոնա»)։

Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսը վերջերս կայացած մամուլի ասուլիսներից մեկում գովել է Սուբիմենդիին։