Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան կարիերան Ֆրանսիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։
Ինչպես հայտնում են Todofichajes-ը, ՊՍԺ-ն հետաքրքրված է 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Փարիզցիները կարող են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ:
Մուսիալայի տրանսֆերը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 110 միլիոն եվրո։ «Բավարիայի» հետ Ջամալի աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչեւ 2026 թվականի կեսերը։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Մուսիալան Մյունխենի «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից։