«Լայպցիգի» ղեկավարությունը որոշում է կայացրել Դանի Օլմոյի ապագայի հարցում

«Լայպցիգի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Դանի Օլմոյին:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, այն բանից հետո, երբ իսպանացին մերժեց նոր պայմանագրի վերաբերյալ ակումբի առաջին առաջարկը, ակումբը նոր բանակցային փուլ է նախապատրաստում:

Հիշեցնենք, որ Օլմոյի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Օլմոն դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։