«Զենիթի» հարձակվող Մալկոմը՝ երեք գրանդի դիտակետում է

«Զենիթի» հարձակվող Մալկոմ Ֆիլիպեն հայտնվել է Եվրոպական գրանդների դիտակետում:

Ինչպես հայտնի դարձավ 90min-ին, 26-ամյա բրազիլացին հայտնվել է Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն բանակցություններ են վարել «Զենիթի» ղեկավարության հետ ամռանը հնարավոր տրանսֆերի շուրջ։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն արդեն փորձել է ձեռք բերել Մալկոմին ձմռանը:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: