Էրիկ տեն Հագ. «Մեր նպատակն է մրցել լավագույն թիմերի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր թիմի հավակնությունների մասին.

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «կարմիր սատանաներն» արդեն մեկ գավաթ են նվաճել՝ Լիգայի գավաթի եզրափակչում հաղթելով «Նյուքասլին»:

«Մենք երկարաժամկետ ծրագիր ենք կառուցում։ Մենք արդեն մեկ գավաթ ենք նվաճել, բայց ավելին ենք ուզում։

Մեր նպատակն է մրցել լավագույն թիմերի հետ։ Մենք դեռ դրա ճանապարհին ենք, բայց կարծում ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- մամուլի ասուլիսում ասել է Տեն Հագը: