«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հետաքրքրում է անգլիական մի շարք թիմերի

Իսպանական «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է տեղափոխվել անգլիական Պրեմյեր-Լիգա: Աղբյուրի համաձայն՝ Մամարդաշվիլու ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Թոթենհեմը» և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան»:

22-ամյա վրացու տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 35 խաղ, որոնցում բաց է թողել 41 գնդակ։ Վրացի դարպասապահի գործող աշխատանքային պայմանագիրը «չղջիկների» հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսերը։