Անտոնիո Կասանո. «Կարծում եմ, որ Ինձագիին պետք է հեռացնել»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պետք է հեռացնի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին։

«Ակումբում ինչ-որ անհեթեթություն է տեղի ունենում: Նրանք հավատում են Ինձագիին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անտեսում են Ա Սերիայում գրանցված անհաջողությունը: «Ինտերի» համար անընդունելի է այսպես խաղալն առաջնությունում: Կարծում եմ, որ Ինձագիին պետք է հեռացնել»,- ասել է Կասանոն Bobo TV-ին։

Իտալիայի առաջնության 36 տուրից հետո «Ինտերը» երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Ինձագիի սաները կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիի» հետ: