«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
30-ամյա դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Թոթենհեմն» ու «Չելսին», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Մարտինեսի գործակալը կհանդիպի վերոնշյալ ակումբներից մեկի ներկայացուցիչների հետ։
Անցյալ տարվա դեկտեմբերին Էմիլիանո Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն և արժանացավ մրցաշարի լավագույն դարպասապահի կոչմանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 28 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Աստոն Վիլլայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: