Մադրիդի «Ռեալը» նոր տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է տրանսֆերային ամռանը՝ ցանկանալով ուժեղացնել կազմը։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, մադրիդյան գրանդը թիրախավորել է «Լիվերպուլի» աստղային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին:

«Սերուցքայինների» ճամբարում 29-ամյա շոտլանդացուն համարում են պաշտպանության ձախ եզրում Ֆերլան Մենդիին իդեալական փոխարինող։ Տեղեկություն կա, որ նա կլքի թիմը առաջիկա ամռանը:

Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները Էնդրյու Ռոբերտսոնի տրանսֆերային արժեքը գնահատում են 48 միլիոն եվրո։