«Չելսիի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել

«Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Բենուա Բադիաշիլը վնասվածք է ստացել, հայտնում է Tuttomercatoweb-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը աճուկի լուրջ վնասվածք է ստացել, որի վերականգնման համար կպահանջվի 4 ամիս։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։