Հայտնի է դարձել, թե երբ ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կկարողանա վերսկսել մարզումները ընդհանուր խմբում։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 31-ամյա ֆուտբոլիստը հուլիսից կկարողանա մարզվել առանց սահմանափակումների։ Անձամբ ֆուտբոլիստը, կարծում է, որ խաչաձև կապանների վիրահատությունից հետո կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով ևս մի քանի մրցաշրջան։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։